ՇՊՀ-ում էին 19-րդ հիմնական դպրոցի աշակերտները
Այսօր Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում «Բակտերիաների դերն ու նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էինք 19-րդ հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանն աշակերտներին ներկայացրեց ամբիոնում գործող մասնագիտությունները, դրանց գրավչությունը, ինչպես նաև աշխատաշուկայում տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկը։
Այնուհետև ամբիոնի դոցենտ Գայանե Օքսուզյանը և ասիստենտ Թեհմինե Փանոսյանը աշակերտներին ծանոթացրին Կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի սարքավորումներին և դրանց աշխատանքի սկզբունքներին։ Աշակերտների մասնակցությամբ նրանք իրականացրին տարբեր սննդային միջավայրերերի պատրաստում, մանրէազերծում և մանրէների ցանքս։









