Արտագնա սեմինար Գյումրու պետական բժշկական քոլեջում

Գյումրու պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության և քիմիայի դասախոս Լիլիթ Պետրոսյանի կողմից կազմակերպած արտագնա սեմինարը, որի ընթացքում իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին «Դեղագործական քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիները։

 Ինեսսա Համբարյանի և  Ծովինար Հայրապետյանի ներկայացրած աշխատանքների վերնագրերն էին՝ համապատասխանաբար. «Մեղվի կենսագործունեության արգասիքների կիրառությունը բժշկության մեջ» և  «Ինքնախտորոշումը և առողջ սննդակարգը՝ որպես պատասխանատու ինքնաբուժության կարևոր բաղադրիչներ»։

Ընտրված թեմաներն արդիական էին և ունեն կիրառական նշանակություն։

Ավարտական աշխատանքները ներկայացրած ուսանողները քոլեջի ղեկավարության կողմից ստացան շնորհակալագրեր: