ՇՊՀ-ում անցկացվեց ակադեմիական խորհրդատվություն «Ժամանակի կառավարում» թեմայով
«ՇՊՀ հիմնադրամի ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգի» համաձայն՝ մայիսի 6-ին համալսարանում տեղի ունեցավ ակադեմիական խորհրդատվություն-դասախոսություն «Ժամանակի կառավարում» թեմայով։ Բանախոսը տնտ․ գիտ․ թեկնածու Անի Սահակյանն էր։
Խորհրդատվության նպատակն էր՝ աջակցել ուսանողներին ստեղծելու արդյունավետ ժամանակացույց, սահմանելու առաջնահերթությունները և նվազեցնելու ժամանակի վատնումը։
Անի Սահակյանը մասնակիցներին ներկայացրեց «Ժամանակի կառավարում» հասկացության սահմանումը, պատմական զարգացումն ու ձևավորման փուլերը, կիրառվող տեսակներն ու ընկալումները։ Բանախոսն անդրադարձավ նաև ժամանակի կառավարման ժամանակակից գործիքներին և մեթոդներին։
Խորհրդատվության ընթացքում ուսանողները կատարեցին գործնական առաջադրանքներ՝ կիրառելով ստացած գիտելիքները։
Ակադեմիական խորհրդատվություններն իրականացվում են ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի վերահսկողությամբ և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի համակարգմամբ։





