Ռուսական գրքի տունը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթին

Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-ռուսական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթ։ Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին։

Մրցույթը նախատեսված է 18-ից 35 տարեկան երիտասարդների համար, որի մասնակիցները հնարավորություն կունենան մասնագիտական փորձառություն անցնել բիզնեսի, արդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիների առաջատար ընկերություններում և պետական կառավարման համակարգում, իսկ մրցանակակիրները նաև մասնագիտական կրթությունը շարունակել Հայաստանում ու Ռուսաստանում։

Յուրաքանչյուր տարի իրականացվելիք մրցույթային ծրագրերի արդյունքում տնտեսության և պետական կառավարման ոլորտներում ձեռք բերած մասնագիտական ու առաջնորդական փորձի շնորհիվ կձավորվի երիտասարդ առաջնորդների նոր սերունդ, որը կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային համագործակցությանը։

Մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

forma job offer-am