Ավարտական վկայագրեր ստացան Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների շրջանավարտները
Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։
Այս հիշարժան օրվա կապակցությամբ շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, ֆակուլտետների դեկաններ Լ․ Մարտիրոսյանը և Ա․ Գարեգինյանը։
Առաջինը դիպլոմներ ստացան Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի 129 շրջանավարտ՝ 87 բակալավր, 42 մագիստրատրոս։
«Լավագույն շրջանավարտ» տիտղոսին արժանացած շրջանավարտներ Լիլիա Հովհաննիսյանին (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ) և Վարդուհի Մուրազյանին (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) պատվոգրեր և ավարտական վկայականներ հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը։













