«Հանցանքի հասկացության, սուբյեկտների, տեսակների գիտագործնական հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Հանցանքի հասկացության, սուբյեկտների, տեսակների գիտագործնական հիմնախնդիրները» թեմայով: Բանախոսը՝ Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Հրանտ Մուրադյանն էր։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հանցանքի հասկացության, սուբյեկտների և տեսակների հետ կապված հիմնախնդիրները։ Բանախոսն ընդգծեց, որ դրանք արդիական են բոլոր իրավակարգավորումներում, անդրադարձավ նաև արտասահմանյան իրավական փորձին։
Որպես եզրակացություն՝ Հ․ Մուրադյանը նշեց, որ հանցանքի հասկացությունը, սուբյեկտները և տեսակները որպես իրավական ինստիտուտներ սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքում, սակայն առկա են հիմնախնդիրներ, որոնք առաջանում են գործնականում և դատական պրակտիկայի միջոցով դրանք կկարգավորվեն։



