ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է։ Այս օրը խորհրդանշում է ՀՀ Մայր օրենքի նշանակությունն ու ուժը։
Սահմանադրությունը պարզապես կանոնների ամբողջություն չէ, այն հենարանն է ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և մեր երկրի բարգավաճման։ Թո՛ղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բոլոր գործողություններն ու որոշումները հիմնված լինեն սահմանադրության սկզբունքների վրա։
Բոլորիս մաղթում եմ բարօրություն և միասնություն, մեր իրավունքների և պարտավորությունների գիտակցում, թո՛ղ մեր հայրենիքում հավետ իշխեն խաղաղությունն ու ներդաշնակությունը։