Շիրակի պետական համալսարանում շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Հունիսի 5-ին իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը պաշտպանեցին «Հատուկ մանկավարժություն», «Լրագրություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների մագիստրատուրայի և բակալավրի առկա համակարգում սովորող ավարտական կուրսերի ուսանողները։











