Ճանաչողական այց ՇՊՀ-ում
Ճանաչողական այցով Շիրակի պետական համալսարանում էին «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման» խմբակի մասնակիցները։ «Նոր Լույս» ՀԿ-ն դեռահաս աղջիկների զարգացման կենտրոն է։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով համալսարանականները ՀԿ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեցին ֆակուլտետների և ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին և ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններին։
Հյուրերը շրջեցին բուհում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային։

