Հրաձգության մրցույթ ՇՊՀ-ում
Դպրոց-բուհ կապն ամրապնդելու համար այսօր Շիրակի պետական համալսարանի Սպորտի և արվեստի ամբիոնում հյուրընկալել ենք Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի աշակերտներին և զինղեկ Ա․ Գրիգորյանին։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՇՊՀ-ի հրաձգարանում դպրոցի ութերորդ և իններորդ դասարանների աշակերտների միջև անցկացվեց հրաձգության մրցույթ։






