Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում
08.12.2023թ.-ին՝ ժամը 13:00, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնների կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն գրագողության դեմ պայքարի ու ակադեմիական ազնվության ապահովման՝ համալսարանում առկա մեխանիզմները և հնարավորությունները: Տեղեկատվական-իրազեկման հանդիպման բանախոսն է համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վ. Բաղդասարյանը: