Շարունակվում են մասնագիտական կողմնորոշման այցերը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի, Ախուրյանի Ն․ Աղբալյանի անվան ավագ դպրոցի և Գյումրու տնտեսագիտական վարժարանի 9-12-րդ դասարանների աշակերտներին։
Քիմիայի լաբորատորիայում ապագա դիմորդներին լաբորատորիայի նյութատեխնիկական հնարավորություններին, առկա սարքերին ու սարքավորումներին ծանոթացնելուց հետո Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտներ Կ․ Ավագյանն ու Լ․ Մելիքյանը «Դեղագործական քիմիա» և «Կենսաբանություն» մասնագիտությունների ուսանողների մասնակցությամբ իրականացրին հետաքրքրաշարժ փորձեր քիմիայից, ցուցադրեցին դեղերի որակական և քանակական վերլուծության եղանակներ։
Բաց դասն ամփոփվեց քիմիայի վերաբերյալ խաղ-վիկտորիանայով։