Վերապատրաստման դասընթացներ ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում այսօրվանից մեկնարկեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ անցկացվող վերապատրաստման դասընթացները՝ հանրակրթական ուսումնական հաստատության կամավոր ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար։
Դասընթացների առաջին օրը մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը։ Նա մասնակիցներին մաղթեց բարի աշխատանքային ընթացք և վստահեցրեց, որ ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի կարողությունները, հմտությունները և մասնագիտական գիտելիքների մեծ պաշարը կբավարարեն, որպեսզի մասնակիցներն ստանան համապատասխան պատրաստականություն և հաղթահարեն կամավոր ատեստավորման համար անհրաժեշտ միավորների շեմը։
Վերապատրաստումների պատասխանատու Մ․ Ղալաչյանն էլ նշեց, որ ծրագիրը տևելու է 90 ժամ, իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։
Վերապատրաստումներն անցկացվելու են երկու փուլով․
հուլիսի 3-17 ՝ հայոց լեզու, պատմություն, ՆԶՊ, ֆիզկուլտուրա,
հուլիսի 10-21՝ մաթեմատիկա։
Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են 76 ուսցիչներ ինչպես Շիրակի, այնպես էլ մյուս մարզերից։










