Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը
Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 35 անդամից մասնակցում էին 32-ը։
Օրակարգի թեման ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների նախագծային տարբերակի քննարկումն էր։
Նիստի սկզբում ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը ներկայցրեց հավատարմագրման և փորձագիտական հանձնաժողովների կողմից կատարված դիտարկումներն ու առաջարկությունները, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված 2023-2027թթ․ ՌԾ-ի հիմնադրույթները, ինչպես նաև բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված առաջարկությունները, որոնցով պայմանավորված էլ հանձնաժողովը կազմել է կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը։ Վերջինս տեղադրված է եղել բուհի պաշտոնական կայքի՝ քննարկումների համար հատկացված պատուհանում: Ներկայացված բոլոր առաջարկությունների ու դիտարկումների հիման վրա հանձնաժողովը կազմել և գիտական խորհրդին է ներկայացրել կառուցվածքային փոփոխությունների նախագծային տարբերակը:
Քվեարկության 29 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ արդյունքով գիտխորհուրդը հավանություն տվեց կառուցվածքային փոփոխությունների նախագծային տարբերակը ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկին:





