ՇՊՀ-ում անցկացվեց հերթական սեմինարը
ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտերակտիվ սեմինար՝ «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալականացման և խնամքի ծառայությունների փոխակերպման գործընթացը ՀՀ-ում» թեմայով, որի բանախոսն էր Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Ամալյա Խադունովան:
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ հոգեկան առողջության ոլորտում օրենսդրական կարգավորումներին, խնդրի ընկալման արդի մոտեցումներին, ընդգծեց հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ բազմամասնագիտական խմբի աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գործող «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի խմբային տներից մեկում իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները։
Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում:




