«Սյունիքը կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով

Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ-ի և Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2026թ. հունիսի 29-30-ը կազմակերպվում է «Սյունիքը կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 30-ը լրացնել մասնակցության հայտը և gorissu.sss@gmail.com էլ. հասցեին ուղարկել անհրաժեշտ նյութերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):