ՇՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում գործատուների հետ
Շիրակի պետական համալսարանի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն՝ հերթական հանդիպումն անցկացվեց այն գործատուների հետ, որոնց կառույցներում ՇՊՀ-ի ուսանողները նախորդ կիսամյակում իրականցրել էին իրենց մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաները։
Հանդիպմանը մասնակցում էին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը, Որակի ապահովման բաժնի պետ Գ․ Ավետիսյանը, Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ․ էլոյանը, Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ի. Գալստյանը, ամբիոնների վարիչներ։
Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Ե. Սերոբյանը:
Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն էր՝ վեր հանել պրակտիկայի կազմակերպման և իրականացման առավելություններն ու թերությունները և գործատուների հետ մշակել առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ։
Ամփոփելով 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի պրակտիկայի արդյունքները՝ հստակեցվեցին գործատուների առաջարկությունները՝ կապված պրակտիկայի ժամկետների երկարացման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հաջողված փորձը այլ մասնագիտություններում կիրառելու և այլ հարցերի հետ։
Հանդիպման ավարտին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց գործատուներին կառուցողական քննարկման և կարևոր առաջարկությունների համար՝ շեշտելով համալսարանի պատրաստակամությունը ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը շարունակաբար բարելավելու գործում։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:
