ՇՊՀ հիմնադրամը հայտարարում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է Հիմնադրամի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ:
Հիմնադրամի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, ով ունի գիտական աստիճան, վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժ:
Դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավել, քան երկու ժամկետ անընդմեջ, անկախ ֆակուլտետի վերանվանումից կամ վերամիավորումից:
Թեկնածուները Հիմնադրամի գիտական քարտուղարին առձեռն ներկայացնում են առաջադրման վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը`
ա. ամբիոնների կողմից առաջադրվելու դեպքում ամբիոնի նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան քաղվածքը և թեկնածուի համաձայնությունը (դիմում-հայտը տե՛ս «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգում), իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում,
բ. ինքնակենսագրություն, որը պետք է պարունակի թեկնածուի կրթության և աշխատանքային գործունեության նկարագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
գ. վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ(եր),
դ. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը և մեկ լուսանկար՝ 3×4սմ չափսի,
ե. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
զ. գիտական աստիճան(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը,
է. գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը (առկայության դեպքում),
ը. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը՝ հաստատված ՇՊՀ-ի գիտական քարտուղարի կողմից,
թ. Թեկնածուի գործունեության ծրագիրը, այն է` «Ֆակուլտետի զարգացման հայեցակարգը»՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (կրիչով), փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է ռեկտորի կողմից հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ համապատասխան դիմումների մակագրման ժամանակ,
ժ. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում):
Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են 2026թ.-ի մայիսի 13-ից մինչև 2026թ.-ի մայիսի 19-ը ներառյալ՝ ժամը 1400-ից մինչև 1730-ը, ՀՀ Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի` Պարույր Սևակի 4 շենք հասցեում` Բ2-11 սենյակում:
Մրցույթն անցկացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի 4 շենքի Նիստերի դահլիճում 2026 թվականի հունիսի 15-ին՝ ժամը՝ 1100-ին:
Մրցույթն անցկացվելու է Հիմնադրամի Գիտական խորհրդի՝ 2025 թ.-ի օգոստոսի 29-ի նիստում հաստատված «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգին համապատասխան, որը հասանելի է shsu.am ինտերնետային կայքէջում:
Սույն հայտարարությանը վերաբերվող հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հիմնադրամի Գիտական խորհրդի քարտուղար Կարինե Պետրոսյանին 093965566 հեռախոսահամարով:
