Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցն է

Շիրակի պետական համալսարանում, ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների, համալսարանականներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՇՊՀ-ի հերոսների հիշատակի անկյունում, ապա ծաղիկներ խոնարհեցին «Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթողին:

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի անմահացած հերոսներին։