«Գովազդը որպես լեզվամտածողության արտահայտություն» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Գովազդը որպես լեզվամտածողության արտահայտություն» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աստղիկ Հայրապետյանը։
Սեմինարի ընթացքում Ա․ Հայրապետյանը ներկայացրեց զանգվածային լրատվամիջոցների, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների գովազդային բնագրերում գովազդի օրենքին և՛ համապատասխանող, և՛ չհամապատասխանող լեզվական և ոճական դրսևորումներ։ Ըստ բանախոսի՝ դրանցից շատերը զգալի ազդեցություն են ունենում հատկապես դեռահասների և պատանիների լեզվամտածողության վրա։
Բանախոսը նշեց, որ աշխատանքը կրում է շարունակական բնույթ և նպատակ ունի վերլուծելու գովազդի դերը՝ որպես լեզվամտածողության արտահայտման ձև, ինչպես նաև դրա լեզվական առանձնահատկությունները և ներկայացնել համապատասխան եզրահանգումները։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։
