Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի ներկայացում-քննարկում

14.12.2017
Ժամը՝ 14:00
Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Կյանքը ընտրություն է: Եվ մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դրախտն ու իր դժոխքը: Բայց կարո՞ղ է լինել այնպես, որ ընտրես դրախտը, որը փաթեթավորված դժոխքն է, կամ էլ` հակառակը: Առաջ է գալիս հարց, իսկ ինչպե՞ս պահպանել սեփական դեմքը` նույն ինքը խիղճը, իսկ մի՞գուցե վաճառել այն: Ի վերջո, փաստացիորեն խղճի շուկայական գինը գոհացնում է շատերին, քանզի նրանք գաղափար անգամ չունեն վերջինիս արժեքի մասին:

Դու անցյալում, դու ներկայում և դու ապագայում, թե` դու միայն ներկայում, այն է՞լ գեղեցիկ ու երիտասարդ: Դու ներկայում, իսկ անցյալն ու ապագան կարելի է մոռանալ` փակելով հայելու դռները, բայց որքա՞ն: Այս և այլ հարցերը տուր մեզ և առաջին հերթին` ինքդ քեզ:

Միջոցառման լսարանը`

Բոլոր նրանց համար է, ովքեր գեթ մեկ անգամ խորհել են կյանքի հակադիր բևեռների` գեղեցկության-տգեղության, ճշմարտության-կեղծիքի, դրախտի-դժոխքի, կյանքի-մահվան, երիտասարդության-ծերության, հանճարի-միջակության և, իհարկե, բարոյականության-անբարոյականության մասին: Ընդ որում` այդ հակադրությունների պայքարը տեսանելի է ինչպես սեփական «Ես»-կերպարում, այնպես էլ շրջապատող աշխարհի օբյեկտներում:
Հանդիպման տևողությունը – առավելագույնը 60 րոպե:

Կոնտակտային տվյալներ
Մարինե Նիկողոսյան
Օրվա բանախոս, ՇՊՀ առկա ուսուցմամբ «Կառավարում» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի I կուրսի ուսանող 
Էլ. փոստի հասցե – marine.nikoghosyan.00@mail.ru

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: