Կազանի համալսարանի դասախոսի սեմինարը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում էր Կազանի դաշնային համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի պրոֆեսոր Ալֆիա Մասալիմովան:

Շիրակի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ գիտամեթոդական սեմինարին հրատարակման բաժնի ղեկավարը ներկայացրեց Կազանի համալսարանի` կրթության ոլորտում գիտական հոդվածների հրատարակման ակտիվության խթանման փորձը, առկա հիմնական խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները: