«Լրատվամիջոցների և տեղեկատվական գրագիտությունը բարձրագույն մանկավարժական կրթական համակարգում. ինտեգրման խնդիրները» խորագրով վեբինար

2020 թ.-ի հոկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը թվային աշխարհում. ինչպես դասավանդել ուսուցիչներին» միջազգային ծրագրի շրջանակում «Լրատվամիջոցների և տեղեկատվական գրագիտությունը բարձրագույն մանկավարժական կրթական համակարգում. ինտեգրման խնդիրները» խորագրով վեբինար։

Վեբինարի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ երկրների մանկավարժական համալսարանների գործնական դեպքերի օրինակներ, ինչպես նաև քննարկվել է ապագա ուսուցիչների, հոգեբանների, լրագրողների, երիտասարդների հետ աշխատող մասնագետների վերապատրասման ծրագրերում մեդիա-տեղեկտավական գրագիտության ինտեգրման խնդիրները։ Վեբինարի ձայնագրություն՝ https://www.youtube.com/user/UNESCOIITE/videos