Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի ներկայացում-քննարկում

Փետրվարի 3
Սկիզբը՝ 12:00
Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

«Ճանճերի տերը» այլաբանական վեպ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հետաքրքրող կամ անհանգստացնող հարցերի պատասխանները: Վեպն օգնում է ավելի լավ ճանաչել, զանազանել մարդուն ի ծնե տրված աստվածային և կենդանական բնույթները, որոնք մարդկային հոգու մեջ ապրում են կողք կողքի: Վեպում արծարծված են համամարդկային տարբեր թեմաներ՝ համեմատական լարման մեջ դնելով բանականն ու կենդանականը, բնազդն ու քաղաքակրթությունը, էգոիզմն ու մարդասիրությունը, գիտությունն ու տգիտությունը, իրականն ու մտացածինը, հոգևորն ու մարմնականը, անհատն ու հասարակությունը, Աստծուն ու Սատանային:

Վեպում իրենց արտացոլումն են գտել նաև հեղինակի` Երկրորդ համաշխարհային պատերազմից ստացած հոգևոր վերքերը, վատատեսական աշխարհայացքն առ մարդկություն, աղավաղված հույզերն ու ապրումները: Վեպն ինքնին մարդկության հոգևոր հետընթացի, անասնական բնազդի առաջընթացի, մարդկային հոգում Աստծո բացակայության, չարի սնուցման, դրա դառը և անդառնալի հետևանքների մասին է:

Միջոցառման լսարանը

Ներկայացումը բոլոր նրանց համար է, ովքեր ճանաչում են իրենց ներքին գազանին, ովքեր զգոն են՝ վերջինիս չարթնացնելու հարցում, ովքեր, անկախ ստեղծված հանգամանքներից, պայքարում են մինչև վերջ, ովքեր գիտակցում են իրականության փոփոխականությունը և փոփոխվում են, իսկ թե ինչպիսի՞ն է այդ փոփոխության արդյունքը հասարակության համար, մտորելու հարց է:

Հանդիպման տևողությունը — առավելագույնը 80 րոպե

 

Կոնտակտային տեղեկատվություն
Մարիամ Մանուկյան
Օրվա բանախոս, ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի շրջանավարտ
Էլ. փոստի հասցե mari.manukyan.1995@mail.ru

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: