Կարինա Արուչյանի (Մուսայելյանի) «Հրամանատար Սոնյան կամ Բնակության Երկրի որոնումների ճանապարհին» գրքի ներկայացում

13.04.2018
Սկիզբը՝ 14:30
Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Վեպը «փիլիսոփայական կոկտեյլ» է: Կոկտեյլ, որն ըմպելիս, քեզ ուղեկցում են բազում հարցեր: Հարցեր, որոնց պատասխաններն իրենց հերթին ծնում են նոր հարցեր. «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչպե՞ս հաղթել թշնամուն, այդ թվում՝ ներքին», «Ինչպե՞ս լինել երջանիկ» և այսպես շարունակ: Բայց որքան էլ տանջեն մեզ հավերժական հարցերը, լուծում-«ոսկե բանալիներն» ամեն մեկիս ներսում են:
Մարդը մարդու համար է: Սա է ուղին, որն անցնելու համար պետք է կառուցես դրախտ քո մեջ: Դրախտ կառուցելու համար ընտրվում է սերը: «Սերը» և ոչ թե «հավատքը» կամ «հույսը»: Այն, թե ինչո՞ւ ենք ընտրում «ՍԵՐԸ», եկե՛ք բացահայտենք միասին:
Միջոցառման լսարանը

Ներկայացումը բոլոր նրանց համար է, ովքեր կյանքում առաջնորդվում են սիրով:

Հանդիպման տևողությունը — առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն
Թերեզա Խաչատրյան
Օրվա բանախոս,ՇՊՀ Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն
Էլ. փոստի հասցե – Tereza_Khachatryan@shsu.am

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: