Միջազգային ուսանողական հեռահար օլիմպիադա. «Մանկավարժական թվային ուսումնասիրություններ»

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2020 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպում է միջազգային ուսանողական հեռահար օլիմպիադա «Մանկավարժական թվային ուսումնասիրություններ» թեմայով։ Օլիմպիադայի նպատակն է բացահայտել ստեղծագործական հմտություններ ունեցող ուսանողներին, ովքեր պատրաստ են կիրառել թվային տեխնոլոգիաները կրթական գործունեության նպատակների և խնդիրների համար։

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է 2020 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը գրանցվել համալսարանի պորտալում՝ https://sdo.mpgu.org  և կատարել  հանձնարարված աշխատանքները։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: