«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում դրամաշնորհային ծրագրի մրցույթ ուսանողների համար

ՄՍՀՀ ծրագիրը 2020 թ.-ի գարնանային կիսամյակի համար ուսանողներին տրամադրում է հավելյալ ֆինանսական ռեսուրսներ իրենց հետազոտական ավարտական թեզերը գրելու համար:
Դիմումների վերջնաժամկետ. 20 հունվարի, 2020թ.
Թեմաներ՝

  • Ակցիզային հարկի կիրառելիության և դրույքաչափերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացումը Հայաստանում,
  • Տնտեսական եկամտաբերության ներքին դրույքի գնահատումը կրթության ոլորտում,
  • Կանանց տնտեսական ակտիվացման խնդիրները Հայաստանում:
    Պահանջներն ուսանողների համար՝
  • Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող,
  • Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
  • Ուսանողը պետք է ներկայացնի աջակցող նամակ իր համալսարանի ղեկավարության կողմից
  • Ուսանողը պետք է ներկայացնի երաշխավորագիր իր գիտական ղեկավարի կողմից, ով օգնելու է թեզը գրելու գործընթացում:
    Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։
    Վերջնաժամկետը 2020 թ. -ի մայիսի 1-ն է:
    Ինչպես դիմել՝
    –  Բեռնեք դիմումի ձևը,
    – Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,
    – Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
    – Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավարը/ ուսանողական թիմի առաջատար հետազոտողը) տվյալ հետազոտության ժամկետի շրջանակներում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: