«Կրթության ոլորտում կառավարում» մասնագիտության գծով որակավորման բարձրացման դասընթացներ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) դաշնային գործակալության պատվերով, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ «Կրթության ոլորտում կառավարում» մասնագիտության գծով ազգային անձնակազմի որակավորում:

Որակավորումների բարձրացման միջոցառումների շրջանակում կիրականացվեն հետևյալ թեմաներով վերապատրաստումներ՝

  • ծրագրային գործունեության կառավարումը կրթական կազմակերպությունների թվայնացման համատեքստում,
  • մասնագիտական կարողությունների կատարելագործումը կրթական գործընթացների կառավարման ոլորտում,
  • միջբուհական փոխգործակցության կառավարման ժամանակակից մոտեցումները բարձրագույն կրթական համակարգում:

Դասընթացի ձևաչափ՝ հեռակա:

Դասընթացների անցկացման ամսաթիվ՝ 20.09.2021-09.10.2021:

Վերապատրաստումը կանցկացվի Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի առաջատար դասախոսների մասնակցությամբ:

Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ կայքում՝  https://rusist24.rudn.ru/index.php/management, իսկ մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝  https://rusist24.rudn.ru/index.php/management :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Бесплатные курсы по менеджменту