«Ֆիզիկայի, մաթեմատիկայի և մասնագիտական առարկաների դասավանդման նորարարական տեխնոլոգիաները» խորագրով միջազգային XIII գիտագործնական առցանց գիտաժողով

Բելառուսի Մոզիրի  պետական մանկավարժական համալսարանը 2021 թ.-ի մարտի  25-ից 26-ը կազմակերպում է «Ֆիզիկայի, մաթեմատիկայի և մասնագիտական առարկաների դասավանդման նորարարական տեխնոլոգիաները» խորագրով միջազգային XIII գիտագործնական առցանց գիտաժողով։

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների դասավանդման մեջ նորարական տեխնոլոգիաների օգտագործման փորձը և հեռանկարները,
  • ընդհանուր միջնակարգ կրթական հաստատություններում մաթեմատիկայի, ֆիզիկայի, համակարգչային գիտությանն առնչվող առարկաների դասավանդման նորարարական տեխնոլոգիաները,
  • ընդհանուր տեխնիկական և հատուկ առարկաների դասավանդման ժամանակակից մոտեցումները միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություններում,
  • ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների արդիական խնդիրները,
  • ֆիզիկական համակարգերում, գործընթացներում և երևույթներում մաթեմատիկական և համակարգչային մոդելավորում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ բելառուսերեն, ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչ 2021 թ.-ի մարտի 5-ը  ուղարկել հայտը, զեկույցը և մասնակցության վճարման կտրոնը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fm-mgpu@tut.by։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

information letter

Первое информационное письмо

Договор для авторов изданий