«Սպորտի, զբոսաշրջության, կրթության և գիտության զարգացման առաջնահերթ ոլորտներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի Ն. Ի. Լոբաչևսկու անվան Ազգային հետազոտական պետական ​​համալսարանը  2021 թ․-ի նոյեմբերի 18-ին հեռավար ձևաչափով կազմակերպում է  «Սպորտի, զբոսաշրջության, կրթության և գիտության զարգացման առաջնահերթ ոլորտներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ ուսուցիչներ և հետազոտողներ։

Գիտաժողովի գիտական ​​ուղղություններն են՝

 

Բաժին 1. Բարձրագույն կրթության և գիտության զարգացման առաջնահերթ ուղղությունները

  • բարձրագույն կրթության և գիտության զարգացման առաջնահերթ ուղղություններ,
  • կրթության և գիտության ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • մասնագիտական ​​չափանիշները և դրանց կիրառման առանձնահատկությունները,
  • երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ​​գործունեության զարգացում. ազգային և արտասահմանյան փորձ
  • հեռավար ուսուցում և թվային տեխնոլոգիաներ կրթության և գիտության մեջ:

Բաժին 2. Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության զարգացման առաջնահերթ ուղղություններ

  • ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները,
  • սպորտային ռեզերվի պարապմունքների կազմակերպման խնդիրները,
  • կազմակերպչական և մեթոդական գործունեություն սպորտի և զբոսաշրջության ոլորտում,
  • մարզական կազմակերպությունների կառավարման ռազմավարությունը,
  • թվային տեխնոլոգիաները սպորտում և զբոսաշրջությունում.
  • նորարարություններ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ոլորտում։

Բաժին 3. Օլիմպիզմ, օլիմպիական շարժում, օլիմպիական խաղեր (պատմություն և արդիականություն)

  • օլիմպիական սպորտի հիմնական ասպեկտները, օլիմպիզմը,
  • օլիմպիական շարժման պատմությունը և ներկա վիճակը.
  • ուսանողների, դպրոցականների, նախադպրոցականների և երիտասարդ մարզիկների հետ օլիմպիական կրթության բարելավման հարցերը.
  • վարչական, տնտեսական, սոցիալական և իրավական խնդիրները սպորտում և զբոսաշրջությունում։

Գիտաժողովին  մասնակցելու հայտն ու զեկուցումների ամփոփագրերն անհրաժեշտ է մինչև մինչև 2021 թ․-ի նոյեմբերի 10-ը  ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kms@fks.unn.ru ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО