«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա անվճար առցանց դասընթաց

Հայ-Ռուսական համալսարանը ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա անվճար առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`

· ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,

· հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,

· ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,

· զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Նախապատվությունը տրվելու է և առաջնային դիտարկվելու են ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

· ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում),

· մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում),

· լավագույն արդյունքներ ցուցաբերած 40-50 ուսանողների համար ՀՌՀ-ն կկազմակերպի հավելյալ անվճար երկամսյա դասընթաց՝ նվիրված C++ խորացված գիտելիքներին և տվյալների կառուցվածքին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը լրացնել գրանցման թերթիկը հետևյալ կայքէջում՝ https://www.edu2020.am/ և հանձնել առցանց քննական թեստը։ Դրական արդյունքի դեպքում կապ կհաստատվի մասնակցի հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: