Հանրակրթական դպրոցների տնօրենների վերապատրաստման հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. հունիսի 3-ի N 887-Ա/2 հրամանով «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը երաշխավորվել է որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստող կազմակերպություն։ Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար դիմել Շիրակի պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ 2-12 սենյակ, Մեսրոպ Ղալաչյանին․ հեռ 093 17 14 14։