ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-13, 2021Թ.
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2021թ.-ի նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է ‹‹Կրթության և գիտության հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել կրթության և գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները և առաջադրել համապատասխան լուծումներ, ստացված արդյունքները համադրել եվրոպական, հետխորհրդային երկրների փորձի հետ և ներկայացնել հանրապետության, արտերկրի կրթական և գիտական հանրությանը՝ նոր հետազոտություններ կատարելու նպատակով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Մաթեմատիկական գիտություններ
- Բնագիտական գիտություններ
- Տեխնիկական գիտություններ
- Աշխարհագրական գիտություններ
- Տնտեսագիտություն
- Հումանիտար գիտություններ
- Հասարակական գիտություններ
- Դասավանդման մեթոդիկաներ
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):
Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration-2021/, ինչպես նաև shsu.science@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին («ԱյԴի բանկ» ՓԲԸ Գյումրի մ/ճ, ՀՀ 11802024816700) փոխանցել մասնակցության գումար՝ նշելով փոխանցման նպատակը (Գիտաժողովի մասնակցություն-մասնակցի ազգանուն, անուն).
Առկա մասնակցության դեպքում՝ 1 անձի համար.
- ՇՊՀ-ի աշխատակից՝ 5.000 ՀՀ դրամ,
- Այլ մասնակից՝ 10.000 ՀՀ դրամ:
Հեռավար մասնակցության դեպքում՝ 1 հոդվածի համար.
- ՇՊՀ-ի աշխատակից՝ 5.000 ՀՀ դրամ,
- Այլ մասնակից՝ 10.000 ՀՀ դրամ:
* Պարզաբանում. եթե 1 հոդվածը ներկայացվում է մեկից ավել հեղինակների կողմից, ընդ որում ոմանք առկա մասնակից են, ոմանք՝ հեռավար, ապա մասնակցության գումար վճարում են միայն առկա մասնակիցները:
Կատարված փոխանցումը հաստատող վճարման անդորրագիրը խնդրում ենք ուղարկել shsu.science@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետներ
2021թ.-ի սեպտեմբերի 20 | Մասնակցության հայտերի և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետ |
2021թ.-ի սեպտեմբերի 20 | Մասնակցության գումարի փոխանցման վերջնաժամկետ |
2021թ.-ի հոկտեմբերի 15 | Գիտաժողովի ծրագրի նախնական տարբերակի ներկայացում մասնակիցներին |
2021թ.-ի նոյեմբերի 11-13 | ‹‹Կրթության և գիտության հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով |
Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմհանձնաժողով