Նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալիք «Կրթության և գիտության հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի հեռավար անցկացման մասին

Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թ․-ի հոկտեմբերի 24-ի «ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարահիգիենիկ կանոնները հաստատելու մասին» N 30Ն հրամանը, 2020 թ․-ի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 25․10․2021 թ․-ի թիվ 01/11․2/24434-2021 գրությունը՝ նոյեմբերի 11-13-ը ՇՊՀում կայանալիք «Կրթության և գիտության հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը կանցկացվի միայն հեռավար։