2019-2020 ուստարվա հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման աշնանային շրջանի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչի) հայտարարություն

2019-2020 ուստարում, ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «ՇՊՀ-ում ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության և ուսուցման» կանոնակարգի ստորև նշված կետերի (հաստատված Գիտական խորհրդի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի նիստում), հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառողները  ուսման վարձի զեղչի արտոնությունից օգտվելու համար ս/թ նոյեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն պետք է ներկայացնեն դիմում և համապատասխան փաստաթղթեր:

 

4.29. Համալսարանն իր միջոցների հաշվին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում ուսման վարձավճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է (մասնակի զեղչերի կիրառմամբ) հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց՝

  • 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող հետազոտողներ,
  • առանձնահատուկ դեպքերում Համալսարանի ռեկտորի առաջարկությամբ և մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող հետազոտողներ:

4.30.  Վարձավճարի զեղչման նպատակով հետազոտողները ռեկտորին դիմում կարող են ներկայացնել աշնանային և գարնանային շրջանների դասընթացների մեկնարկից հետո՝ 2 շաբաթվա ընթացքում (1-ին կուրսի հետազոտողները վարձավճարի զեղչման հնարավորությունից կարող են օգտվել սկսած գարնանային շրջանից):

 

 

 Գիտական քաղաքականության, որակի

 ապահովման և կառավարման կենտրոն