«Մանկավարժական կրթություն. ավանդույթներ, նորարարություններ, հետազոտություններ, հեռանկարներ» խորագրով գիտաժողով

Շադրինսկու անվան պետական մանկավարժական համալսարանը 2022թ․-ի հոկտեմբերի 21-ին Zoom հարթակում կազմակերպում է «Մանկավարժական կրթություն. ավանդույթներ, նորարարություններ, հետազոտություններ, հեռանկարներ» խորագրով գիտաժողով։
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտաշխատողներ, համալսարանի դասախոսներ, ասպիրանտներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող բակալավրիատի ուսանողներ։
Գիտաժողովի նպատակն է հանրության ուշադրությունը գրավել կրթության ժամանակակից հիմնախնդիրների վրա, ստեղծագործ ուսուցիչների բացահայտումը և մանկավարժական փորձի տարածումը, ոլորտում միջտարածաշրջանային, միջազգային համագործակցության զարգացումը։
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
• կրթությունը ժամանակակից աշխարհում. ավանդույթից մինչև նորարարություն,
• նախադպրոցական կրթության ժամանակակից տեխնոլոգիաներ,
• կրթական համակարգում երեխաների գեղարվեստական և գեղագիտական զարգացման տեսություն և պրակտիկա,
• առողջապահական տեխնոլոգիաները ժամանակակից կրթության ոլորտում,
• երեխան որպես ճանաչողական հետազոտական գործունեության առարկա,
• կրտսեր ուսանողների ուսուցման տեսության և մեթոդաբանության արդիական խնդիրները,
• ընտանիքի, նախակրթարանի և դպրոցի փոխազդեցությունը երեխայի զարգացման վրա,
• երեխաների լրացուցիչ կրթության բովանդակությունը և տեխնոլոգիան,
• հոգեբանություն և ժամանակակից կրթություն. ավանդույթներ, փորձ, նորարարություններ,
• հատուկ և ներառական կրթություն. տեսությունից մինչև ներառական պրակտիկա,
• հաշմանդամություն ունեցող անձանց կրթության (զարգացման) ժամանակակից մոտեցումները,
• տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ուսուցիչների վերապատրաստման գործում,
• ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և կյանքի անվտանգության բնագավառում մասնագետի մասնագիտական կարողությունները.
• իրավասությունների վրա հիմնված մոտեցում. ԱՊՀ երկրներում կրթության ժամանակակից ոլորտում ուսուցչի մասնագիտական վերապատրաստման մեթոդիկա և պրակտիկա:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 21-ը հայտը և հոդվածն ուղարկել հետևյալ էլետրոնային հասցեին՝ doshfak@mail.ru ։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Информ. письмо XIII Межд. научн.-практ. конф. 21.10.2022г.