Գ. Մարկեսի «Մենության հարյուր տարի» մոգական վեպի ներկայացում-քննարկում
30.11.2017
Սկիզբը՝ 12:30
Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Նրանցից յուրաքանչյուրը տառապում է յուրովի և ընտրում պայքարի սեփական միջոցը: Ստեղծագործությունում հատուկ ուշադրություն է հատկացված նաև պատմական իրադարձություններին, որոնք փոխում են մարդկային էությունը, աշխարհայացքը, խախտում փոքրիկ քաղաքի կյանքի համերաշխ ընթացքը:
Հանդիպմանը մասնակցելու դեպքում սեփական «Ես»-ը սոցիալական առավել լայն համատեքստում վերլուծելու հնարավորություն է ընձեռնվում:
Միջոցառման լսարանը
Բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են իրական հեքիաթներին, ովքեր անգամ մարդկանց շրջապատում լուռ տառապում են միայնությունից և, այնուամենայնիվ, պայքարում են, քանի որ հավատում են լույսին:
Հանդիպման տևողությունը — առավելագույնը 40 րոպե
Կոնտակտային տեղեկատվություն
Արթուր Հովսեփյան
Օրվա բանախոս, ՇՊՀ առկա ուսուցմամբ «Ֆիզիկա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի IV կուրսի ուսանող
Էլ. փոստի հասցե – hovsepyan.artur66@gmail.com
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: