Ա. Քամյուի «Անկում» վիպակի ներկայացում-քննարկում

19.10.2017
Ժամը՝ 12:30
Վայրը՝ Ուսումնագիտական խորհրդատվական
կենտրոն-գրադարանի ընթերցասրահ

Ընթերցողի հանդիպումը գրքի հերոսի` Ժան Բատիստ Կլեմանսի հետ, սկսվում է Ամստերդամի «Մեխիկո-Սիթի» բարում: Նա նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ունի Փարիզում, իսկ ներկայումս բնակվում է Հոլանդիայում:
Այս տարօրինակ վիպակը մի կողմից ներկայանում է որպես երկխոսություն, բայց ընթերցողը լսում է միայն գլխավոր հերոսի խոսքը, և այդ խոսքը ոչ այլ ինչ է, քան խոստովանություն: Մարդը հասել է բարձունքների ու ճանաչման և մի օր գիտակցել իր բնույթի ողջ երկակիությունը: Այնտեղ խոսվում է սիրո, անմահության հանդեպ ձգտման, «այլասիրության» եսասիրական բնույթի մասին և ոչ միայն:

Միջոցառման լսարանը

Միջոցառումը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս աշխարհը ծուռ է բացառապես ծուռ մարդկանցով: Ելքն անկեղծ ինքնաճանաչումն է:

Հանդիպման տևողությունը – առավելագույնը 40 րոպե:

Կոնտակտային տեղեկատվություն
Էլվիրա Զարգարյան
Օրվա բանախոս, ՇՊՀ «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի դասախոս և պարզապես ինքնատիպ մարդ
Էլ. փոստի հասցե – elvira_zargaryan@shsu.am

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: