ՇՊՀ-ում էին Երազգավորսի միջնակարգ դպրոցի աշակերտները
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում «Օծանելիքի պատրաստում եթերայուղերից» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում հյուրընկալվել էին Երազգավորսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Ամբիոնի պատասխանատուներն աշակերտներին ներկայացրեցին լաբորատոր փորձարկումների հիմնական արդյունքները:
