Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի 2025-2026 ուստարվա անդրանիկ նիստը
Շիրակի պետական համալսարանում օգոստոսի 29-ին կայացավ Գիտական խորհրդի 2025-2026 ուստարվա անդրանիկ նիստը։
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախ շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթեց նոր ձեռքբերումներ և հաջողություններ, այնուհետև ներկայացվեցին և քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը։
Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին ՇՊՀ մագիստրատուրայի և բակալավրի շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման ընթացակարգերում, բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլաններում կատարված փոփոխությունները, 2025-2026 ուստարվա ՇՊՀ Գիտական խորհրդի աշխատանքային պլանը և Ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգում կատարված փոփոխությունները։
Հաստատվեց նաև «ՇՊՀ երախտավոր» հուշամեդալով պարգևատրելու մասին որոշումը։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։













