Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանը պրակտիկային ընդառաջ տեղեկատվական հանդիպում անցկացրեց բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների հետ։ Վերջիններիս մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները կանցկացվեն փետրվարի 24-ից մինչև մարտի 21-ը։
Նա ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։ Ըստ մասնագիտությունների ներկայացրեց պրակտիկայի անցկացման վայրերը։
Հանդիպման ավարտին Ինեսսա Գալստյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։