ՇՊՀ-ում անցկացվեց «Գուշակիր մեղեդին» երաժշտական խաղը

ՇՊՀ-ում ուսանողական շաբաթվա շրջանակներում անցկացվեց սիրված և հայտնի «Գուշակիր մեղեդին» երաժշտական խաղը։
Մրցույթն անցկացվեց երկու խաղափուլով, որոնց ընթացքում մասնակից երեք թիմերը մրցեցին միմյանց հետ՝ ստուգելով իրենց երաժշտական գիտելիքները։
Եզրափակիչ դուրս եկած թիմի անդամները մրցեցին միմյանց հետ․ արդյունքում հաղթող ճանաչվեց «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիանա Գրիգորյանը։  Վերջինս արժանացավ խրախուսական մրցանակի։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ։