ՇՊՀ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ազգը համախմբված ու միասնական կամքով իրականացրեց իր դարավոր երազանքը՝ հռչակելով Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Անկախության հաստատման ճանապարհը լի էր դժվարություններով ու մարտահրավերներով, սակայն մեր ժողովրդի հաստատակամության և համառության շնորհիվ այն դարձավ իրականություն։

Մեր երկրի առաջընթացի և ազգային վերելքի ճանապարհն անցնում է կրթության ու գիտության ուղեծրով։ Շիրակի պետական համալսարանը, լինելով սերունդների ձևավորման կարևորագույն օջախներից մեկը, ամեն օր ձգտում է առավելագույնը ներդնել մեր հայրենիքի զարգացման գործում՝ պատրաստելով ժամանակակից գիտելիքներով զինված, հայրենասեր և պատասխանատու մասնագետներ։

Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային արժեքներն ու ավանդույթները և գալիք սերունդներին փոխանցել ավելի կայուն ու հզոր հայրենիք։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով մեր երկրին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում։

Կեցցե՜ անկախ Հայաստանի Հանրապետությունը: