ՇՊՀ-ում անցկացվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները
Հունիսի 20-ին և 21-ին Շիրակի պետական համալսարանի Ռազմական ամբիոնում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա համակարգերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները և մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Ամփոփիչ ատեստավորման քննության հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ՊՆ ռազմագիտակրթական քաղաքականության պլանավորման և վերլուծության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արման Մկրտչյանը։
Այս տարի ՆԶՊ մասնագիտության շրջանավարտների թիվը 29 է։





















