ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

Սիրելի՛ ուսանողներ,

Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ինքնաճանաչման, ինքնադրսևորման և ընկերային հարաբերություններ հաստատելու լավագույն ժամանակաշրջանն են։ Այս տարիները հնարավորություն են տալիս նախապատրաստվել ապագային, դառնալ պահանջված և մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում, քանի որ ժամանակակից աշխարհի առաջընթացի հիմնական շարժիչ ուժերը կրթությունը և գիտությունն են։

Սիրելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանը, հավատարիմ իր ավանդույթներին, մշտապես ձեր կողքին է՝ աջակցելով ձեր մասնագիտական աճին և անձնական հաջողությունների կերտմանը։

Մաղթում եմ ձեզ ուսումնառության հետաքրքիր, անմոռանալի ու բովանդակալից տարիներ: