Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

Սույն թվականի սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 18-ն անցկացվելու է Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի ուսանողների պրակտիկան, որին ընդառաջ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում:
Հանդիպման սկզբում ուսանողներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։ Այնուհետև ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանն ուսանողներին ներկայացրեց մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաների նպատակները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ իրականացվող աշխատանքի առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների հարցերին։