Վանաձորի պետական համալսարանի ուսանողները ՇՊՀ-ում

Միջբուհական համագործակցության շրջանակներում Շիրակի պետական համալսարանում հյուրընկալեցինք Վանաձորի պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին։ «Էքսկուրսիոն գործ» առարկայի շրջանակում նրանք իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին Գյումրիում՝ ծանոթանալով քաղաքի մշակութային ու ճարտարապետական արժեքներին։

 ՇՊՀ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանը ողջունեց հյուրերին, համառոտ ներկայացրեց 90-ամյա բուհի պատմությունը և անդրադարձավ Գյումրիի տեսարժան վայրերին, ճարտարապետությանը և մշակույթին։ Դեկանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին ֆակուլտետում, ծանոթացան Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի աշխատանքային միջավայրին։

 ՎՊՀ-ի դոցենտ Գագիկ Թադևոսյանը ներկայացրեց տուրիզմի բնույթն ու առանձնահատկությունները, իսկ ՇՊՀ Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս Քաջիկ Հարությունյանը ուսանողներին ծանոթացրեց պրակտիկ էքսկուրսավարի աշխատանքի նրբություններին:

 Հաջորդիվ ճանաչողական այց էր դեպի Մարմաշեն, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շիրակի մարզի հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկին՝ Մարմաշենի վանքին։

 Ուսանողները գոհունակություն հայտնեցին նման ձևաչափով կազմակերպված ուսումնական պրակտիկայից՝ նշելով, որ այն նպաստում է փորձի փոխանակմանը, մասնագիտական գիտելիքների խորացմանը և պրակտիկ հմտությունների զարգացմանը: