Կրթաթոշակ ուսանողների համար
Ապրիլի 16-ին Շիրվանյան երիտասարդական կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները տեղեկատվական հանդիպում ունեցան ՇՊՀ ուսանողների հետ։ Նրանք ներկայացրին «Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակին դիմելու կարգն ու մանրամասները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Լրացուցիչ տեղեկատվության կամ մասնակցության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2025ApplicationSYC։
Դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետը սույն թվականի hունիսի 7-ն է։






