«Որոշ վերջավոր գումարների հաշվման մեկ ֆիզիկական մոտեցման մասին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Որոշ վերջավոր գումարների հաշվման մեկ ֆիզիկական մոտեցման մասին» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Նիկողոսյանը։
 Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 25RG-5C032 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
 Սեմինարի ընթացքում, որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի միջառարկայական հիմնարար, նորարար և օրիգինալ կապերի դրսևորման ձև և որպես այդ կապերի ու սովորողների որոնողական ընդունակությունների, էվրիստիկ մտածողության զարգացման փոխկապվածության արտահայտություն, ներկայացվեցին մաթեմատիկայի դպրոցական դասընթացում դիտարկվող մի քանի վերջավոր գումարներ, որոնց հաշվման համար հեղինակների կողմից առաջարկվեց նոր ֆիզիկական մոտեցում՝ մարմինների համախմբի զանգվածի կենտրոնի կոորդինատների որոշման բանաձևերի անմիջական կիրառմամբ:
Հանդիպման ավարտին Վ․ Մանուկյանն ու Գ․ Նիկողոսյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին։