ՇՊՀ-ում էին «Նոր Լույս» մենթորինգ կենտրոնի ներկայացուցիչները
Շիրակի պետական համալսարանում «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի ներկայացուցիչներն անցկացրին տեղեկատվական-իրազեկման հանդիպում։
Կենտրոնի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրին իրենց կառույցի գործունեությունը, կամավորական աշխատանքի բնույթը, թե ինչ առավելություններ ու հնարավորություններ է ընձեռում ուսանողին կամավորությունը և պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։



